2026 ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ 11:00-ի դրությամբ, ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը:
Երեւանում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14,46 %-ը (122 856 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 11,80 %-ը (12 785), երրորդ քաղաք Վանաձորում՝ 14,49%-ը (13 588):
Ստորեւ ներկայացնում ենք մյուս մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.
- Արագածոտնի մարզ – 16 779 ընտրող (14,79 տոկոս)
- Արարատի մարզ – 31 556 ընտրող (14,33 տոկոս)
- Արմավիրի մարզ – 28 587 ընտրող (12,63 տոկոս)
- Գեղարքունիքի մարզ – 23 093 ընտրող (12,98 ընտրող)
- Լոռու մարզ – 30 796 ընտրող (14.44 տոկոս)
- Կոտայքի մարզ – 38 526 ընտրող (16,02 տոկոս)
- Շիրակի մարզ – 26 178 ընտրող (12,60 տոկոս)
- Սյունիքի մարզ – 18 775 ընտրող (17,55 տոկոս)
- Վայոց Ձորի մարզ – 7 061 ընտրող (15,82 տոկոս)
- Տավուշի մարզ – 18 450 ընտրող (17,84տոկոս)
Անի Վարդանյան



























