![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/20//15672.jpg)
Armlur ին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանը մոտ ժամանակներս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Բանն այն է, որ Ավետիսյանը նախկինում Մալաթիայի-Սեբաստիա համայնքի ոստիկանապետն էր և ինչ-ինչ կապեր է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբոր որդու` Վովա Գասպարյանի ասած “”արտոնյալ հետախուզվողների”” գործի հետ: Այսինքն` ինչ որ բանի դիմաց Ավետիսյանը զերծ է մնացել նախկին պատգամավորի ազգական Ստեփան Հակոբյանին ձերբակալելուց: