Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և գրանցում է բոլոր, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչ այդ, մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների վերաբերյալ բոլոր հաղորդագրությունների։ Մենք նաև հետևում ենք այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունների», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ հարցին։





















































































