Armenian text to speach

Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմ սիրում նման թեմաներին ավել անդրադառնալ, վերջին տարիներին շատ եմ տհաճ իրավիճակներով անցնում, որոնց դեմ լուռ պայքարում եմ ու շարունակում աշխատել: Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն՝ անդրադառնալով Pregomesh խանութի վրայից մեծ խաչը հանելու պահանջին։

«Բայց քանի որ սա հնչեղություն ստացավ՝ (ինչը նշանակում է, որ կան սրտացավ ու մտահոգ մարդիկ) պարզաբանեմ.

Ասում են, թե սա ինչ-որ «օրենքի» չի համապատասխանում:

Ուրեմն. ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը։ Այդ ամիսների ընթացքում ոչ ոք մեզ ոչինչ չասաց։ Նույն Աբովյան փողոցը, նույն խանութը։

Խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»: Այսքանը»,-գրել է նա։




Լրահոս