Հունիսի 15-16-ը՝ գիշերը և կեսօրից հետո, 17-19-ի առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։




























