Armenian text to speach

ԵՄ-ում քննարկվում է Կայա Կալլասի դիվանագիտական լիազորությունների սահմանափակման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության անդամ երկրները քննարկում են ԵՄ արտաքին գործողությունների ծառայության (EEAS) խորը բարեփոխման տարբերակներ՝ կառույցի արդյունավետության վերաբերյալ քննադատությունների ֆոնին, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Քննարկումների կենտրոնում հայտնվել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, որի լիազորությունների հնարավոր սահմանափակումը դիտարկվում է որպես բարեփոխման տարբերակներից մեկը։

Ըստ աղբյուրների՝ մի շարք եվրոպական պետություններ քննարկում են ոչ միայն EEAS-ի կառուցվածքային փոփոխությունները, այլև նրա ղեկավարի վերահսկողական գործառույթների թուլացումը, այդ թվում՝ ԵՄ ներկայացուցչությունների նկատմամբ ազդեցության սահմանափակումը։

Նշվում է, որ որոշ առաջարկների շրջանակում դիտարկվում է նաև արտաքին դիվանագիտական ծառայության գործառույթների մի մասի փոխանցումը ԵՄ անդամ երկրներին։ Փորձագետների գնահատմամբ՝ նման քայլերը կարող են էապես փոխել ԵՄ դիվանագիտական համակարգի ներկայիս կառուցվածքը։

Միաժամանակ ընդգծվում է, որ բարեփոխումների կողմնակիցները դրանք ներկայացնում են որպես բյուրոկրատիայի կրճատման և կառավարման արդյունավետության բարձրացման միջոց։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի



Լրահոս