Armenian text to speach

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է բոյկոտի և աշխատանքի դադարեցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է բոյկոտի և աշխատանքի դադարեցման մասին: Այս մասին տեղեկանում ենք մասնաճյուղի ֆեյսբուքյան էջից:

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։

ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:

Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։ Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ԲՈՅԿՈՏ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:

Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ: Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։

Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը: Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը ՄԻԱՅՆ այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում։

Խնդրում ենք տարածել (Share) այս գրառումը՝ մեր ձայնը լսելի դարձնելու և բուհում արդարությունը վերականգնելու համար: Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Հ․Գ․ այսօր ԶԼՄ-ներին հրավիրում ենք ժամը 14։00-ին կայանալիք մամուլի ասուլիսին, վայր՝ Վազգեն Սարգսյան 32, (Innovation Hub լսարանում)»,- նշված է հայտարարության մեջ։




Լրահոս