Armenian text to speach

ՔՊ-ում՝ «սպասման ռեժիմ». ՔՊ-ականներից, ովքե՞ր այս նստաշրջանում մանդատ չեն ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական կուլիսներում շարունակվում են քննարկումները այն մասին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված որ թեկնածուներն են շարունակում մնալ մանդատի սպասման փուլում։

Ինչպես տեղեկացնում է ArmԼur.am-ը, թեև մի շարք գործիչներ ընդգրկված են եղել ՔՊ-ի նախընտրական ցուցակում, սակայն այս նստաշրջանում նրանց հերթը դեռևս չի հասնում, և նրանք պատգամավորական մանդատ չեն ստանալու։

Խոսքը վերաբերում է Էմմա Պալյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Անուշ Քլոյանին, Արտյոմ Մեհրաբյանին, Շիրակ Թորոսյանին, Գուրգեն Մելքոնյանին, Էսթեր Այվազյանին, Միքայել Թումանյանին, Մարինա Ղազարյանին, Տիգրան Պարսիլյանին, Արմենուհի Ղազարյանին և Վանիկ Օհանյանին։

Փաստորեն, թեև նշված անձինք շարունակում են մնալ իշխող ուժի քաղաքական ռեզերվում և ընդգրկված են կուսակցության ընտրական ցուցակում, սակայն Ազգային ժողովում նրանց հայտնվելու հեռանկարը առայժմ հետաձգվում է։ Իսկ թե առաջիկայում ՔՊ խմբակցությունում հնարավոր տեղաշարժեր կլինե՞ն, որոնք կարող են փոխել մանդատների բաշխման հերթականությունը, դեռևս մնում է բաց հարց։

Այսպիսով, ՔՊ նախընտրական ցուցակի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են սպասել իրենց քաղաքական հերթին, մինչդեռ խորհրդարանում ուժերի ներկա դասավորությունը էական փոփոխությունների չի ենթարկվում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս