«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում՝ Ջերմուկում եւ Գորիսում, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում։ Ըստ ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրների՝ թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո։ Ջերմուկում «ասողը» Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը, ովքեր իրենց մարդուն են ուզում քաղաքապետի պաշտոնին կարգել։ Ինչ վերաբերում է Ջերմուկին, ապա Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ Աշոտ Արսենյանի ջրերը տեւական ժամանակ նույն առվով չեն հոսում։ Երեկ Աշոտ Արսենյանին հարցրինք՝ ում է տեսնում Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում։ «Գործող քաղաքապետին՝ Վարդան Հովհաննիսյանին»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ շատ լավ է աշխատում»։ Շանսե՞րը։ «Շանսերը շատ բարձր են»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։