«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ-ում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների շարքում նախատեսվում է ներդնել նաեւ Պրոբացիոն ծրագիր, որի նպատակը, ի թիվս այլ խնդիրների, նաեւ մեղմ հանցանք կատարած դատապարտյալների ձեռքերին պետք է հատուկ չիպավորված շղթաներ հագցնեն, ազատեն կալանավայրից եւ պատժի մնացած մասը նրանք կկրեն դրսում, ներգրավված տարբեր աշխատանքներում: Սակայն ծրագրի իրականացման շուրջ դատապարտյալների շրջանում արդեն անվստահության ալիք է բարձրանում: «Ո՞նց հավատանք այս ծրագրին, եթե ՔԿՀ-ում իր պատիժը պատվով կրող դատապարտյալը, ում օրենքով հասնում է վաղաժամկետ ազատարձակում, չեն ազատում»,- դժգոհեց «Ժողովուրդ»-ին զանգահարած դատապարտյալներից մեկը: Ծրագրի մասով թերահավատություն հայտնեց նաեւ արդեն նախկին նախարարը: «ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար ՀրայրԹովմասյանն ասաց. «Ցանկացած ծրագիր իր մեջ ունի նոր մեխանիզմներ եւ տեսականորեն չեմ կարող բացառել, որ կլինեն կոռուպցիոն ռիսկեր»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: