Հայաստանյան «Նոա» ակումբը արձագանքել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ Արմեն Գարամյանին տված հարցազրույցի ընթացքում արած հայտարարությանը, ըստ որի՝ նա այս պահին մտադրություն չունի կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։
«Այսօր հարցազրույցի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում։ Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։ Միևնույն ժամանակ՝ արձանագրում ենք, որ նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա փուլը կբերի նոր մոտեցումներ, նոր արժեքներ և իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար»,- նշված է «Նոայի» հայտարարությունում։




























