Թուրքական իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով արգելել էին արհմիություններին հանրահավաք անցկացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Աշխատավորների մի մասը համաձայնել է այդ բանի հետ, սակայն արհմիությունների մի մասը հայտարարել են, որ չեն ենթարկվելու արգելքին, և իշխանությունները ցրել են հանրահավաքը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Օքմեյդանի շրջանում ցուցարարներն ավելի ագրեսիվ գործողություններ են իրականացրել: Դիմակներով և հակագազերով մի քանի տասնյակ մարդ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, սակայն հետ են մղվել:
Այն բանից հետո, երբ ցուցարարների վրա արցունքաբեր գազով նռնակներ են նետել, նրանք ոստիկնների վրա են շպրտել քարեր և վառվող ջահեր: Ջրավազաններից մեկի մեջ են գցել բռնկվող նյութով շիշ: