Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ տեղեկություններ ունի այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա։
Այս մասին Զելենսկին հայտարարել է Եվրոպական Միության խորհրդում Իռլանդիայի նախագահության բացման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր մենք շատ տհաճ տեղեկություններ ստացանք Ռուսաստանի կողմից ևս մեկ զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։ Մենք ունենք հետախուզական տվյալներ, և մեր մամուլի ասուլիսից անմիջապես հետո ես և իմ թիմը շատ արագ կվերադառնանք Ուկրաինա», – ասել է Զելենսկին։




























