Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյանը հիմնավորում է որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:

«Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:

Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։

Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը:

Մենք պայքարելու ենք քեզ համար»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս