«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Երկու տղամարդ պատահաբար ծանոթացել են եւ որոշել նշել այդ առիթը: Ուտել-խմելուց հետո, սակայն, տղամարդկանցից մեկին` քանդակագործ Գերասիմ Թումանյանին, նոր ծանոթը սկսել է ծեծել: Ապա գողացել է վերջինիս մոտի գումարն ու փախել: Գերասիմ Թումանյանը դիմել է ոստիկանություն, այժմ աշխատանքներ են կատարվում գողին հայտնաբերելու ուղղությամբ:
ԹԱԼԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ