Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրն ընտրել է տարվա մարդուն: Բայց դա ամենեւին էլ մարդ չէ, այլ երեւույթ` «բողոքողը»: Քանի որ ավարտվող տարին նշանավորվել է ամբողջ աշխարհում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաներով, ամսագիրը որոշել է այս տարվա իր մարդու փոխարեն ընտրել երեւույթ` նշելով նաեւ հետեւյալ իրավիճակները. «արաբական գարուն» շարժման մասնակիցներին, որոնք պահանջել են ժողովրդավարություն, ապա ամերիկացիներին, որոնք կազմակերպել են Ուոլ-Սթրիթի գրավումը, նաեւ ռուս քաղաքացիներին, որոնք բողոքել են ընտրության արդյունքների դեմ:
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԱՐՎԱ ՄԱՐԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ