«Հայաստանում կա աշխատանքի խնդիր». Էդգար Խաչատրյան. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Կան նաև մարդիկ, ովքեր գործազրկության բարձր մակարդակի միակ մեղավոր պետությանը չեն համարում։

Այսպես, մեր երիտասարդների մեղքի բաժինն է դրանում տեսնում երիտասարդ երկրապահ ակտիվիստ Էդգար Խաչատրյանը. «Այո` Հայաստանում կա աշխատանքի խնդիր, բայց այն արտահայտությունը, որ աշխատանք չկա, իրականությանը չի համապատասխանում։ Եթե երիտասարդը կանգնում է տան առջև կամ բակում ու ասում է, որ գործ չկա, այստեղ խնդիրը հենց նրա մեջ է։ Աշխատանք կա, ուրիշ հարց է, դուք կցանկանաք անել այդ գործը, դուք ձեր պատվից վեր չեք համարի արդյոք այդ աշխատանքը։ Համաձայն եմ՝ հաճախ արած գործի չափով չեն վճարվում մարդիկ, հաճախ աշխատում են ավելի շատ ու անում են, ավելին քան նախատեսված է աշխատանքային պայմանագրով, եթե, իհարկե, այդ պայմանագիրը գոյություն ունի, բայց իմ կարծիքով՝ չաշխատելուց աշխատելը լավ է»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս