Ըստ դերասանի՝ ՀՀ վարչապետ պետք է նշանակվեր Ռալֆ Յիրիկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանը անդրադառնալով ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ, առհասարարկ, նորանշանակ կամ վերանշանակված նախարարներին, հայտարարեց, որ ինքը նոր ձևավորվող կառավարությունից որեւէ ակնկալիք չունի:

Ըստ դերասանի` նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի կարող ճիշտ կառավարել երկիրը. «Բացարձակ սպասելիք չունեմ, ի՞նչ տարբերություն, նա Ազգային ժողովի նախագահ էր՝ հիմա էլ վարչապետ է»:

Սերգեյ Դանիելյանի խոսքերով, եթե նորմալ «դեմք» դնեին, այլ ոչ թե այստեղից-այնտեղից հարստացած մեկին, եւ եթե տնտեսությունից հասկացող մեկը լիներ, ապա երկրում լուրջ փոփոխություններ կլինեին. «Բայց գիտեք, այդ դեպքում երկրի նախագահն էլ , Աժ նախագահն էլ, պատգամավորներն էլ պետք է փոխվեին»:

Մեր զրուցակցի խոսքերով «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, եթե նշանակվեր ՀՀ վարչապետ, ապա նա կկարողանար երկիրը ղեկավարել արդյունավետ:

«Այնպիսի մի մարդ, որը նախ այստեղից չէր լինի, այլ սփյուռքից կլիներ,  որը տնտեսությունից բան կհասկանար, իր անձնական շահը կունենար, բայց ընդհանուր երկրի շահը շատ կկարեւորեր: Միթե պարզ չէ , որ ներկայիս դեմքերը միայն իրենց բիզնես շահերն են առաջ տանում»:




Լրահոս