Իսրայելական բանակը սպանել է «ՀԱՄԱՍ»-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին Գազայի կենտրոնական հատվածում, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը ավիահարված են հասցրել Դեյր էլ-Բալահ տարածքում և սպանել Վաիլ Մուսա Խալեդ Լադհավիին՝ «ՀԱՄԱՍ»-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին Գազայի կենտրոնական հատվածում», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ «Լադհավիի հրամանատարության ներքո այս մարմինը հետախուզական տվյալներ է հավաքել «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան հրամանատարների համար՝ աջակցելով նրանց որոշումների կայացմանը և նպաստելով Իսրայելի պետության դեմ ահաբեկչական հարձակումների պլանավորմանն ու իրականացմանը»։




























