Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոց հնչեց, փամփուշտը կպավ ինձ․ ո՞նց կարայի ես լինեի Փարաքարի կրիմինալը․ Լյուդվիգ Գյուլնազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։

Անդրադառնալով Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներին՝ Գյուլնազարյանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ նշելով, որ դեպքի վայրում հայտնվել է պատահաբար՝ մեքենայի անսարքության պատճառով։

Նրա խոսքով՝ ինքը տվյալ քրեական գործում ունի բացառապես տուժողի կարգավիճակ, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել, որպեսզի որևէ կերպ չխոչընդոտի նախաքննությանը։

«Կրակոց հնչեց, փամփուշտը կպավ ինձ։ Ինչպե՞ս կարող էի ես լինել Փարաքարի կրիմինալը»,– ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ 16 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը և չի կարող միաժամանակ կրել համազգեստ ու կապ ունենալ քրեական աշխարհի հետ։

Գյուլնազարյանը նաև վստահեցրել է, որ նախաքննությունն իրականացվել է օբյեկտիվ, և իր անմեղությունն ամբողջությամբ հաստատվել է քննության արդյունքում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս