ԱՄՆ հետախուզական տվյալները մտահոգություններ են առաջացրել, որ Ռուսաստանը կարող է այս աշնանը սահմանափակ հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի որևէ անդամ երկրի դեմ։
Ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանը առաջիկա տարիներին կարող է փորձել հիբրիդային գործողություններ կամ սահմանափակ ներխուժում՝ հատկապես Բալթյան երկրների կամ Լեհաստանի ուղղությամբ։
Եվրոպացի պաշտոնյաները նաև զգուշացնում են հնարավոր «կեղծ դրոշի» գործողությունների մասին՝ Ռուսաստանին վերագրվող սադրանքներով, որոնք կարող են օգտագործվել լարվածությունը մեծացնելու համար։




























