Armenian text to speach

Կաթողիկոսի համար՝ քրեական գործ, Կադաստրի պետի համար՝ ոչ. ո՞վ կարող է չկատարել դատարանի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց Կաթողիկոս, տեր-տեր Գարեգին Բ-ի և 6 հոգևորականների նկատմամբ հարուցված է քրեական գործ, որի հիմքում, ըստ մեղադրանքի, դատարանի որոշումը չկատարելու հանգամանքն է։ Բայց երբ դատարանի որոշումը չեն կատարում ՔՊ-ական պատգամավորները, Կադաստրի պետը, դատախազությունն ու քննչականը լուռ են:

«ՄԻԿՇԻՆ» ՍՊ Ընկերությունը երեկվանից ահազանգում է, որ դատարանի որոշման կատարումը ձգձգվում է պետական մարմնի կողմից, սակայն ուժային կառույցների կողմից նույն սկզբունքը չի գործում։ Երևանի Ադոնց 2/5-ի դեպքում վարչական դատարանը հուլիսի 30-ին պարտավորեցրել է Կադաստրի կոմիտեին՝ գրանցել «Միկշին» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, և այդ որոշումը ենթակա է անհապաղ կատարման, կա նաև կատարողական թերթը կա, սակայն, մինչ օրս վճիռը չի կատարվել։

Նկատենք, որ այս դեպքում գործ ունենք տասնյակ, գուցե հարյուրավոր քաղաքացիների, հանրային շահի հետ, քանի որ Ադոնց 2/5-ի բնակիչներն այս ընթացքում սպասում են իրենց բնակարանների փոխանցման ակտերի կնքման գործընթացին, որը հետաձգվում է։ Սակայն ոչ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ոչ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը նման հետևողականություն չեն ցուցաբերում և չեն ձեռնարկում պատժիչ գործողություններ ընդդեմ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի: Սա ոչ այլ ինչ է, քան երկակի չափանիշների կիրառում. եթե դատարանի որոշումը չկատարելը քրեական պատասխանատվության հիմք կարող է լինել Ամենայն հայոց Կաթողիկոսի դեպքում, ապա պետական մարմնի կողմից դատարանի ակտի չկատարումն ի՞նչ է, խրախուսելի վարքագի՞ծ։

 




Լրահոս