Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սննդի կետից շաուրմա գնած մի շարք անձինք ստացել են սննդային թունավորում․ քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղադրյալ Ռուդիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի դեկտեմբեր ամսին, հանդիսանալով արագ սննդի կետի գործունեությունը փաստացի իրականացնող և կազմակերպող անձ, սննդամթերքի հալեցումը չիրականացնելով թունավոր նյութերի առաջացումը նվազագույնի հասցնող պայմաններում, պատրաստել և իրացրել է մարդու կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող սննդամթերք՝ շաուրմա, և դրա արդյունքում արագ սննդի կետից շաուրմա ձեռք բերած և օգտագործած մի շարք անձինք ստացել են սննդային թունավորումներ և աղիքային ինֆեկցիաներ՝ նրանց առողջությանը անզգուշությամբ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս