«Նոր ժամանակներ»-ը հեղափոխություն է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի մայիսի 3-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հավաքը: Լեփ-լեցուն դահլիճում հանդիպման մասնակիցների թվում էին նաև ՆԺԿ համակիր բազմաթիվ անվանի մտավորականներ:

Քննարկման առանցքային թեման կուսակցության դիրքորոշումն էր Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկա­յաց­նելով վերջին ժամանակներում էլ ավելի խորացող լրջագույն աշխարհաքաղաքական հակամարտությունները, համոզմունք հայտնեց, որ Հայաստանյան քաղաքական դաշտում ցավալիորեն չի գիտակցվում դրանցով պայմանավորված մեր երկրի առջև ծառացող բարդագույն խնդիրները:

Ելույթ ունեցողները համոզմունք հայտնեցին, որ Հայաստանում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխություն­ների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը ազգային դավաճանութայնը համազոր հետընթաց:

Ժողովը գտնում է, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, ինչը հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով, որը իր բնույթով պետք է լինի թավշյա: Ցանկացած այլ գործընթաց ՆԺԿ-ի կողմից դիտվում է անընդունելի:

ՆԺԿ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ




Լրահոս