Եթովպիայի յոթ զինված խմբեր հայտարարել են դաշինք ստեղծելու մասին, որի նպատակն է վարչապետ Աբի Ահմեդի կառավարությանը հեռացնել իշխանությունից և ձևավորել ներառական անցումային կառավարություն։
Նոր դաշինքում ընդգրկվել են Ամհարայի շրջանում 2023 թվականից դաշնային ուժերի դեմ պայքարող «Ֆանո» շարժման մի շարք խմբավորումներ, «Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատը» (TPLF) և «Օրոմոյի ազատագրական բանակը» (OLA), ինչպես նաև չորս ավելի փոքր կազմակերպություններ։
Դաշինքը հայտարարել է, որ իր նպատակն է ավարտել երկրում ընթացող զինված հակամարտությունները, պաշտպանել իրավունքները և նախաձեռնել ազգային երկխոսություն։ Խմբավորումները կառավարությանը մեղադրում են «բռնապետական կառավարման» մեջ։
Դաշինքի ձևավորման մասին հայտարարությունը հնչել է Տիգրայի շրջանում վերջին շաբաթներին տեղի ունեցած բախումներից հետո։ Դրանք 2022 թվականի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո հակամարտության ամենալուրջ սրացումներից են և մտավախություններ են առաջացրել լայնածավալ պատերազմի վերսկսման վերաբերյալ։
Եթովպիայի կառավարությունը դաշինքի հայտարարությանը դեռևս հրապարակային արձագանք չի տվել։
Անի Վարդանյան


























