Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Միրզա Ֆախրուլ Իսլամ Ալամգիրը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տջոնի առթիվ.
«Ձերդ Գերազանցություն,
ՀՀ Անկախության օրվա առիթով ցանկանում եմ Բանգլադեշի ժողովրդի և իմ անունից փոխանցել Ձերդ Գերազանցությանն իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները։
Բանգլադեշը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և խաղաղության ու բարգավաճման ընդհանուր ձգտումների վրա։ Վստահ եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համատեղ աշխատել՝ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ՝ հանուն մեր երկու ժողովուրդների բարօրության։
Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ շարունակական խաղաղություն, կայունություն, առաջընթաց և բարգավաճում»:




























