Թերթը պարզել է, որ համացանցում գոյություն ունի flagburnings.com հասցեով կայք, որտեղ ցանկացած մարդ կարող է վառել ցանկացած երկրի դրոշ։ Ամենաուշագրավը, թերթի կարծիքով, այն է, որ աշխարհի տասնյակ երկրների շարքում ամենաշատը այրվել են երեք երկրների դրոշներ՝ Ադրբեջանինը՝ 272028, Թուրքիայինը՝ 257840 և Հայաստանինը՝ 230048 անգամ։ Այսինքն, մինչ այլ մարդիկ այդ կայք են մտնում զուտ հետաքրքրության համար, մենք ադրբեջանցիները և թուրքերը այդ կայքում լուրջ ճակատամարտեր ենք ունենում, թե ով ում դրոշն ավելի շատ կվառի։ Թերթը նկատել է նաև, որ երեկվա ընթացքում ամենաշատը վառել էին Հայաստանի դրոշը, ինչը կարելի է կապել Ֆրանսիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն դատապարտող օրենքի ընդունմամբ։
Չորորդ ինքնիշխանություն. Այրեսցենք զմիմեանս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ