Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Հայաստան է այցելել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։
Նա մասնակցում է Երևանում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին և նախատեսված է, որ պլենար նիստի ընթացքում հանդես կգա ազգային ելույթով։ ։
Այցի շրջանակում Յումաքլին կարճ հարցազրույց է տվել հայ լրագրողներին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նախարարի խոսքով՝ 2022 թվականի հունվարին մեկնարկած կարգավորման գործընթացը 2026 թվականի մարտից նոր թափ է ստացել՝ Երևան Turkish Airlines-ի թռիչքների մեկնարկից հետո։ Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը։
Յումաքլին հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումը կարևոր արդյունքներ կբերի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար։ Նա նաև ընդգծել է COP17-ի կարևորությունը՝ նշելով, որ նման միջազգային միջոցառումների ընթացքում հնչող ուղերձները կարող են նպաստել խաղաղությանն ու կայունությանը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























