ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության Ամիրյան շրջանային կազմակերպության “Ամիրյան-1” սկզբնական կազմակերպության ժողովին:Ժողովի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: ՀՀ կառավարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ ժողովը քվեարկության արդյունքում Տ. Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Տիգրան Սարգսյանը ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է պատվիրակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ