«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս օրերին «լուրջ» ստուգումների է անցել: Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարն արդեն մի քանի օր է, ինչ իր աշխատանքը սկսել է նախարարության գրեթե բոլոր աշխատասենյակները ստուգելու գործընթացից: Ավելին՝ նախարարի ստուգումները հասել են մինչեւ նկուղային հարկ: Սա դեռ վերջը չէ։ Արմեն Մուրադյանը ստուգել է նաեւ, թե որտեղ են նախարարության աշխատակիցները կայանում իրենց մեքենաները: Հետաքրքիր է, ի՞նչ բացահայտեց իր համար Արմեն Մուրադյանը նախարարության նկուղային հարկը ստուգելով: Սպասենք զարգացումներին»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: