Armenian text to speach

Հայաստանը և ԱՄԷ-ն քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ ալ Մուլլային։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ դիտարկվել են կանանց հիմնահարցերի, սոցիալական ծառայությունների թվայնացման, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցերի ոլորտներում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները։

Ռոզա Բաբայանն ընդգծել է ԱՄԷ-ի հետ ձևավորված համագործակցության դերը ոլորտային բարեփոխումների և նոր նախաձեռնությունների իրականացման գործում։ Դեսպան Շարիֆ Ալ Մուլլան պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, նպաստել փորձի փոխանակման և փոխադարձ այցերի կազմակերպմանը։




Մամուլի Տեսություն

Լրահոս