Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով տեղի է ունեցել ոչ միայն ցեղասպանություն, այլև բնապահպանական աղետ։
Անթալիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) առաջնորդների գագաթնաժողովի բացման նիստում ելույթ ունենալով՝ Էրդողանը նշել է, որ Գազայում ոչնչացվել են դարերի պատմություն ունեցող ձիթենիներ, աղտոտվել են հողն ու ջուրը, իսկ քաղաքները վերածվել են ավերակների։
Նա նաև անդրադարձել է Գազայում հումանիտար իրավիճակին՝ նշելով, որ վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ջրի տակ են անցել տասնյակ հազարավոր վրաններ։ Էրդողանը կոչ է արել թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազա և դադարեցնել շրջափակումը։
Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը ներկայացրել է նաև COP31-ի առաջնահերթությունները՝ ընդգծելով կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի, վերականգնվող էներգետիկայի զարգացման և զրոյական թափոնների քաղաքականության կարևորությունը։




























