Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բելառուսի ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախորդ՝ Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ», — գրել է Տիխանովսկայան։
Նշվում է նաև, որ Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին՝ Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա։




























