Armenian text to speach

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին։

Նրա խոսքով՝ Թրամփի հանձնարարությամբ Ուիթքոֆն ու Քուշները լայնածավալ աշխատանք են իրականացրել հակամարտության երկու կողմերի հետ՝ ձգտելով հասնել դրա վերջնական կարգավորմանը։

Այս շաբաթ ամերիկացի ներկայացուցիչներն Աբու Դաբիում անցկացրել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որը Քելլին պատմական է անվանել։

Նրանք նաև հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Բացի այդ, ըստ Քելլիի՝ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել հետագա քննարկումներին եվրոպացի գործընկերների ներգրավմանը և սկսել գերիների փոխանակման կազմակերպման աշխատանքները։




Մամուլի Տեսություն

Լրահոս