Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» մակնիշի և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկու անչափահասներ են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։




























