Armenian text to speach

Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրոպացիները չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց հատկացվել Ուկրաինայի շուրջ բանակցություններում, և նրանց հայտարարությունները հաստատում են դա։

«Նրանց (եվրոպացիների) հայտարարությունները հաստատում են, որ նրանք չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց հատկացվել»,- ասել է Լավրովը «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինին։

«Նրանք, հավանաբար, հասկանում են, որ գնացքը հեռանում է կայարանից, և ցանկանում են փորձել ցատկել վերջին վագոնի աստիճանին»,- նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։




Մամուլի Տեսություն

Լրահոս