Armenian text to speach

Օրվա ընթացքում արդեն չորրորդ լցանավն է ականի վրա պայթել Հորմուզի նեղուցի շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ երկուշաբթի ևս մեկ լցանավ է ականի վրա պայթել և հրդեհվել Հորմուզի նեղուցի շրջանում, հաղորդում է պետական հեռուստատեսությունը։

Իրանի ռազմածովային ուժերը պնդում են, որ լցանավը շարժվել է Թեհրանի կողմից չարտոնված երթուղով, երբ Հորմուզի նեղուցից արևելք բախվել է ծովային ականի։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նավը հրդեհվել է և «զգալի վնասներ կրել»։

«Անվտանգ անցումը պահանջում է ծովային կանոնների պահպանում և գործողությունների համաձայնեցում Իրանի զինված ուժերի հետ», – ասվում է հայտարարության մեջ, որտեղ նաև նշվում է, որ անվտանգությունը «չի կարող ապահովվել դատարկ հռետորաբանությամբ և ստով»։

Սա վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցի շրջանում ականի վրա պայթած արդեն չորրորդ լցանավն է։




Մամուլի Տեսություն

Լրահոս