Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոնջորյանի եղբոր հարցը «հասավ» ՔՊ վարչություն. ծեծկռտուքից մինչև քաղաքական «շփումներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՔՊ Աբովյանի տարածքային խորհրդում օրերս որոշում է կայացվել դիմել կուսակցության վարչությանը՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարցով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ Աբովյանի ՔՊ խորհուրդը երկար ժամանակ փորձել է Ավետ Կոնջորյանին հրավիրել նիստերի՝ նրա վարքագծի վերաբերյալ հարցեր ուղղելու և պարզաբանումներ ստանալու նպատակով։ Սակայն վերջինս շարունակաբար հրաժարվել է մասնակցել նիստերին։

Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների հաղորդած տեղեկություններով՝ վերջին անգամ ևս նրան հրավիրել են խորհրդի նիստին՝ իր վարքի վերաբերյալ բացատրություններ տալու համար, սակայն Ավետ Կոնջորյանը կրկին չի ներկայացել։ Արդյունքում հարցը քննարկվել է առանց նրա մասնակցության, և որոշում է կայացվել առաջիկայում դիմել ՔՊ վարչությանը՝ կուսակցությունից հեռացնելու առաջարկով։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս