«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Ուսանողների շրջանում դժգոհություն է հասունանում՝ կապված բուհի հնարավոր միավորման ծրագրի հետ։ Մեր տեղեկություններով՝ ուսանողներն արդեն սկսել են ստորագրահավաք՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով նախաձեռնության վերաբերյալ։ Ստորագրահավաքին, ըստ մեր աղբյուրների, միացել են բազմաթիվ ուսանողներ։
Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միավորելու վաղեմի ծրագրի մասին է, որը դեռևս 2022 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ կառավարության նախաձեռնության մասին, Բրյուսովի ուսանողներն ու դասախոսները դուրս եկան պայքարի։ Համալսարանում դասադուլ սկսվեց, կազմակերպվեց ստորագրահավաք։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2000 ուսանող էր ստորագրել՝ դեմ արտահայտվելով բուհի միավորմանը։
Այն ժամանակվա ռեկտոր Կարինե Հարությունյանը ևս միացել էր ուսանողների պայքարին՝ հայտարարելով, որ Բրյուսովը չպետք է միավորվի որևէ այլ բուհի հետ։
«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բազմաթիվ դատավորներ մտահոգված են իրենց ՀՀ նոր Սահմանադրության նախագրով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգի ներսում արդեն ձևավորվում են մասնագիտական փոքր խմբեր, որոնք փորձում են քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց պաշտոնավարման շարունակականության իրավունքը պաշտպանելու հնարավոր իրավական մարտավարությունը։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն դատավորների մասնագիտական գնահատմանը, այլև նրանց կարգավիճակի փոփոխությանը։ Նախագծի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները մինչև վերագնահատման արդյունքներով նոր նշանակումը շարունակելու են պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։
«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի դիվանագիտական համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոններից հետ կանչելու մասին։ Հետ կանչվածների թվում են Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, Արգենտինայում դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բուլղարիայում դեսպան Ծովինար Համբարձումյանը, Իսրայելում դեսպան Արման Հակոբյանը և Նիդերլանդներում դեսպան Վիկտոր Բիյագովը։
Պաշտոնից հետ է կանչվել նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։ Հետաքրքրական է, որ հետ կանչված դիվանագետների մեծ մասը երկար տարիների աշխատանքային փորձ ունի։ Նրանցից մի քանիսը նախկինում ղեկավարել են ԱԳՆ կարևոր վարչություններ, աշխատել նախագահի և վարչապետի աշխատակազմերում, ներկայացրել Հայաստանը միջազգային կառույցներում։
«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են
Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի կալանավայրում մահանալուց հետո դատարանը դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի, Մայիս Ասուլյանի եւ Ապավեն Վարդանյանի խափանման միջոցները։
Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, իսկ Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ կալանքը։ Դատախազությունը միջնորդել է երկարաձգել նշված խափանման միջոցների ժամկետները, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը եւ մեղմացրել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները»։
«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներով
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` մոտ օրերս աղմկահարույց, ավելին՝ «ցնցող» ռեպորտաժներով բացահայտումներ են սպասվում։ Առանցքում, աղբյուրի պնդմամբ, նախկին կարկառուններ են, այդ թվում՝ հոգևորականներ։ Ասել է թե՝ փորձ է արվելու լռեցնել «ալիևյան սահմանադրության» շուրջ աղմուկը»։
Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, իսկ կալանքի տակ գտնվող Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























