Ինչպես championat.com կայքին հայտնի է դարձել, Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն այս ամառ կարող է գլխավորել իսպանական «Մալագա»-ն:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբից հեռացված մասնագետը երկար տարիներ խաղացել էր Իսպանիայում և տիրապետում է այդ լեզվին: Ընթացող առաջնությունում իսպանական ակումբը 41 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Նույն կայքի փոխանցմամբ, Կարպինի ծառայություններում հետաքրքրված են նաև Անգլիայում: