Հունիսի 8-ին Գորիսում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Այն հետաքրքրություն է ներկայացնում մի քանի պատճառով: Նախ 14 տարի պաշտոնավարած ՀՀԿ-ական Նելսոն Ստեփանյանը չի առաջադրվելու: Նրա փոխարեն ՀՀԿ-ից առաջադրվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցը:
Մյուս թեկնածուն «Գորիսի Գամմա» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Կարապետյանը և «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Յոլյանը: Նրանք ինքնաառաջադրվել են:
«Վարակն» ՓԲԸ տնօրեն Արա Բուդաղյանը նույնպես ինքնաառաջադրվել է: Ինչպես հայտնի է, նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի արդյունքում մահացած Ավետիք Բուդաղյանի հարազատ եղբայրն է:
Այսպիսով՝ Բուդաղյանները նույնպես ընտրապայքարի մեջ են: