Հանրապետության առանձին հատվածներում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավարևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Հունվարի 13-ին առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են կարճատև տեղումներ, հովիտներում` ձնախառն անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 1-3 աստիճանով:Հնարավոր է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:Մետեո Թի Վի -ին  տեղեկանում է, որ հունվարի 12-ի, ժամը 08.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքում, ինչպես նաև Սիսիանի և Ալավերդու տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Առատ ձյուն է տեղում Վայքում, Ջերմուկում և Մեղրիում: Կատարվում են մաքրման աշխատանքներ: Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:Տեղումնաբեր զանգվածները շրջանցում են Արարատյան դաշտավայրը, որտեղ օդի ջերմային ֆոնը բավականին բարձր է: Արդյունքում, թեև տեղումներ են դիտվում գրեթե բոլոր այլ շրջաններում, կանխատեսվող ձյունն այստեղ ուշանում է:Հունվարի 13-ին ամպամածությունը հնարավոր է ներթափանցի նաև այստեղ, սակայն հավանաբար միայն թույլ տեղումների պատճառ դառնալ:Հնարավոր է նաև մառախուղ, ցածր տեսանելիություն:Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2-4, ցերեկային ժամերին +1+3, երեկոյան 0-2:




Լրահոս