Ուկրաինայի օդային տարածքը փակ է ՌԴ պաշտոնյաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տվել ռուսաստանյան պատվիրակության ինքնաթիռին իրենց տարածքով թռչել: Ինքնաթիռը ստիպված է եղել Քիշնև վերադառնալ, գրում է BBC-ն:

«ՌԴ պատվիրակության կազմով մեր ինքնաթիռին հրամայեցին վերադառնալ Քիշնև, սպառնալով, որ կստիպեն հարկադիր վայրէջք կատարել», – գրել է նախարարը Twitter-ում:

Նա հավելել է, որ ռուսաստանյան պատվիրակության կազմում են Պետդումայի պատգամավորներ, արտգործնախարարության և կառավարության անդամներ: Նրա խոսքով՝ սկզբում տարանցիկ թռիչքի թույլտվություն է տրվել, սակայն հետագայում ինքնաթիռը ստիպել են շրջել: Ավելի վաղ Ուկրաինայի և Ռումինիայի օդային սահմանն իր ինքնաթիռի համար փակելու մասին հայտնել էր փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Պաշտոնյան տեղեկացրել էր, որ որոշել է անտեսել արգելքը և բարեհաջող ժամանել էր Մոսկվա:




Լրահոս