Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել կառավարության նախաձեռնությամբ:
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Կալիֆորնիայի նահանգին` ԼՂ անկախությունը ճանաչելու համար, ապա տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, և եթե 15 օրվա ընթացքում նա հետ չվերցնի իր դիմումը, նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե ինչու Աթենքում սկսվող Սևծովյան տնտեսական միջազգային համաժողովին Հայաստանը չի մասնակցում:
«Ուզում եմ հասկանալ, թե Հայաստանի պատվիրակությունը ինչու չի մասնակցում այդ ֆորումին, փող չկա՞, թե՞ այլ պատճառ կա»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Լրացուցիչ քննարկումների կարիքի խնդիր կա: ԱԺ բնականոն աշխատանքները կազմակերպելու համար քառօրյա նիստերից բացառիկ դեպքերում միայն պատգամավորները կարող են գնալ գործուղուման»: