![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/18//16449.jpg)
Այս տարի ընդունելության քննություններ երկու առարկաներ՝ հայոց լեզու եւ գրականությունը ու մաթեմատիկան, կլինեն շտեմարանային,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրդառնալով ընդունելության քննության կարգին նա ասաց, որ քննությունների կարգը դեռ որոշված չէ, սակայն ժամկետների խախտում չի լինելու Նրա խոսքերով` քննությունները նախորդ 2 տարվա նման կմեկնարկեն ժամանակին, բայց կվերջանան ավելի շուտ,-տեղեկացրեց Աշոտյանը:Նախարարը հավաստիացրեց, որ այս տարի բուհ ընդունվածների ցուցակները ավելի շուտ են հրապարակվելու, որպեսզի չխանգարեն զինկոմիսարիատների աշխատանքներին: