Մայիսի 12-ին, ժամը 21.46-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 110 ենթակայանում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել` 23.10-ին:
Այրվել է ենթակայանի լարման տրասֆորմատորի յուղը: