Հետաքննություն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի փաստաթղթերի մասին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո նրան տվել է վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք: «Ժողովուրդ» օրաթերթը այսօրվանից հրապարակում է լրագրողական հետաքննություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքն առնվազն վիճելի է: Մեր ձեռքի տակ են հայտնվել ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկությունները՝ պատգամավորի՝ ՀՀ կատարած ելումուտի վերաբերյալ: Ըստ այդ փաստաթղթի՝ նա իսկապես Հայաստանից բացակայել է մեկ տարուց ավելի՝ ընդ որում կնոջ եւ որդու հետ: Նկատենք, որ փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է` սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածով: Ըստ էության, գործ ունենք կոծկված հանցագործության հետ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում 


 




Լրահոս