Չինական պլանշետ` միայն կոմունիստների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում արտադրվել է RedPad Number One պլանշետ, որը նախատեսված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների եւ քաղծառայողների համար, հաղորդում է Reuters-ը; Սարքն արժե 9999 յուան` մոտ 1600 դոլար: Նախագծի ներկայացուցիչ Լյու Սյանժին պարզաբանել է, որ պլանշետի բարձր գինը պայմանավորված է տեղադրված ծրագրերի լայն ընտրանիով:Սարքի ազատ վաճառքը քիչ հավանական է: Հայտնի է, որ RedPad-ը կենտրոնացված կերպով կգնեն բոլոր գերատեսչությունները եւ կտարածեն իրենց աշխատակիցների միջեւ:Պլանշետը կարող է փոխարինել կոմունիստական կուսակցության “թղթե” վկայականներին:




Լրահոս