Ուկրաինան վերածել են «ԿՀՎ-ի զվարճանքների զբոսայգու». The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն աշխարհը ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ` Ուկրաինայի պատճառով. գրում է  The Guardian-ը:

Հոգվածագրի կարծիքով՝ Վաշինգտոնի դերը ուկրաինական ճգնաժամում և նրա կողմից նոր ռեժիմի ծայրահեղականներին աջակցություն ցույց տալը լուրջ հետևանքներ է ունեցել աշխարհի համար:

Հոդվածի հեղինակը բերում է վիճակագրություն, համաձայն որի՝ 1945-ից սկսած՝ ԱՄՆ-ն փորձել է ավելի քան 50 կառավարություն տապալել, որոնցից շատերն ընտրվել են ժողովրդավարական ճանապարհով, ակտիվ միջամտել են ընտրություններին 30 երկրում և ռմբահարել են խաղաղ բնակչությունը 30 երկրում, ընդ որում, շատ դեպքերում Վաշինգտոնի դաշնակիցը եղել է Լոնդոնը:

ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր առաջին անգամ Ամերիկան փորձում է աշխարհը ներքաշել նոր ռազմական հակամարտության մեջ: Ինչպես ենթադրում է հոդվածագիրը, Ուկրաինան վերածել են «ԿՀՎ-ի զվարճանքների զբոսայգու»:




Լրահոս