Ստեղծել ինստիտուցիոնալ ընդդիմություն և հասնել իշխանափոխության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ   «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը հայտարարեց, որ իրենց նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ  ընդդիմություն, ձևավորել ստվերային կառավարություն,  ինչպես նաև իշխանափոխություն իրականացնել:

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ  արդեն ունեն իրենց գրասենյակը, կայքը, հիմնադրամը:

«Մեր նպատակն է  ձևավորել ապագա Հայաստանի նախագիծ և դրան  հասնելու համար ներգրավվել մասնակիցներ»,- ասաց նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը:

Խոսելով իշխանափոխություն  իրականացնելու մասին` Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանափոխությունն  ինքնանպատակ չէ, դրան հասնելու համար կարող են օգտագործվել նաև ընտրությունները:

«Երբ զգանք, որ ի վիճակի ենք իշխանափոխություն անել, կոչ կհնչեցնենք»,-եզրափակեցին նախաձեռնության անդամները:




Լրահոս